Ավտոդողերի արտադրման ֆրանսիական Michelin ընկերությունը նախատեսում է բիզնեսը Ռուսաստանում մինչեւ տարեվերջ հանձնել տեղի ղեկավարությանը, գրել է Echos թերթը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

«Խումբը ստիպված է մինչեւ 2022թ. վերջը տեղի ղեկավարությանը հանձնել Ռուսաստանում իր գործունեությունը եւ սերվիսների ու արդյունաբերական գործողությունների վերահսկողությունը»,- պարբերականը մեջբերել է Michelin-ի հայտարարությունը։

Ընկերությունում հայտարարել են, որ այդ կերպ փորձում են առավել բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց աշխատակիցների համար։