Ալմաթիի դատախազության աշխատակիցները գտել են այն կայքը, որտեղ կանայք հայտարարություններ էին տեղադրում սեփական երեխաներին վաճառելու մասին, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

Պարբերականի տվյալներով՝ նույն կայքում տեղի բնակիչները հրապարակել էին հարցում երեխաներ գնելու եւ որդեգրելու ցանկության մասին։

Ալաթաուի շրջանի դատախազը դատարանին տեղեկացրել է կայքի մասին եւ կոչ է արել փակել դրա գործունեությունը Ղազախստանում։ Դատարանը բավարարել է պահանջը։

«Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ մարդկանց առեւտրի նշված դեպքերն ստուգելու համար։ Այս քրեական իրավախախտման համար նախատեսված է պատիժ՝ մինչեւ 15 տարի ազատազրկում գույքի բռնագանձմամբ»,- միջադեպը մեկնաբանել են Ալմաթիի դատախազությունում։