«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտ» խումբ) հուլիսի 2-ից շաբաթը երկու անգամ Սամարայից Երեւան եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ կկատարի Superjet 100 ինքնաթիռներով։ Այժմ Երեւան կարելի է գալ ՌԴ հինգ շրջաններից։

«Ռոսիան» կընդլայնի ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ՝ երթուղային ցանցի նոր ուղղություններ բացելով։ Արեւաշող եւ հյուրընկալ Հայաստան ժամանել ցանկացողները կարող են օգտվել Մոսկվայից, Սոչիից, Եկատերինբուրգից, Միներալնիե վոդիից եւ Սամարայից Երեւան ուղիղ թռիչքներից։

Չվացուցակի համաձայն՝ Սամարա-Երեւան-Սամարա թռիչքները նախատեսվում են չորեքշաբթի եւ շաբաթ օրերին։ SU/FV 6949 չվերթի թռիչքը Սամարայից նախատեսվում է ժամը 13.00-ին, Երեւան ժամանելը՝ 15.50-ին։ Հակառակ ուղղությամբ SU/FV 6950 չվերթը՝ ժամը 16.40-ին, վայրէջքը Սամարայում՝ ժամը 19.15-ին։ Ժամանակը յուրաքանչյուր օդանավակայանի համար նշված է տեղի ժամանակով։