Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 29-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։

Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +31 +33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +22 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +28 +31,

Սեւանա լճի ավազանը գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +20 +24,

Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +19 +23,

Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +23 +26,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +21 +24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +27 +32,

Արարատում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +32 +35,

Արմավիրում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +32 +34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +22 +24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +32 +35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +25, ցերեկը՝ +28 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +21 +25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +27 +32։