Հունիսի 6-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Երևանի Չեխովի 10-րդ շենքի մուտքի մոտ անհայտ անձը քաշելով պոկել է իր կնոջ ոսկյա շղթան ու փախել: Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողից ընդունվեց հաղորդում:

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներն օրեր տևեցին։ Շենգավիթի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում ու բերման ենթարկվեց։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։