Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նավթ արդյունահանող երկրներին կոչ է արել մեծացնել արդյունահանումը, գրում է AP-ը:

Ելույթ ունենալով Գերմանիայում G7-ի գագաթաժողովի ավարտին՝ Մակրոնը ողջունել է նավթի գների քննարկումը որպես «լավ գաղափար», սակայն հավելել է, որ «բարդությունը տեխնիկական բնույթ ունի»:

Մակրոնը հայտնել է, որ ԱՄԷ նախագահի հետ քննարկել է նավթի արդյունահանման ավելացումը եւ հույս հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «դրական պատասխան» կտա նավթի մասին բանակցություններին: