Ուկրաինայում պատերազմը պաշտպանության նկատմամբ ՆԱՏՕ-ի մոտեցման «ֆունդամենտալ առաջընթացի» է հանգեցրել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Ավելի վտանգավոր աշխարհում պաշտպանվելու համար մենք պետք է ավելի շատ ներդրում կատարենք մեր պաշտպանության մեջ: ՆԱՏՕ-ի 30 անդամներից միայն 9-ն են կատարում դաշինքի առջեւ դրված նպատակը, այն է՝ պաշտպանության համար ծախսել ՀՆԱ-ի 2 տոկոսը»,-ասել է Սթոլթենբերգը:

Ուկրաինայում պատերազմը Շվեդիային եւ Ֆինլանդիային ստիպել է հայտ ներկայացնել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն դիմումն արգելափակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: