Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, «Սիլվայի գործով» դատական նիստին այսօր՝ հունիսի 28-ին, հետզոտվում են գործում առկա ապացույցները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ վարույթ իրականացնող մարմինը դատարան է ուղարկել ոչ պատշաճ դատավարական որակ ունեցող նյութեր, որոնք չեն կարող հանդիսանալ ապացույցներ։

Ըստ պաշտպանի՝ փաստաթուղթը պատշաճ ձեւով թարգմանված չէ, հետեւաբար այն չի կարող օգտագործվել վարույթն իրականացնող մարմնի ։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որպեսզի դատարանը տվյալ փաստաթուղթը թարգմանելու համար թարգմանիչ ներգրավի։ Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց միջնորդությունը` նշելով, որ դատարանի կողմից տվյալ փաստաթուղթը կուսումնասիրվի եւ դրա թարգմանության համար հաջորդ դատական նիստին թարգմանիչ կներառվի։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է գործարար Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008-ի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։