Ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Կուրթան գյուղի բնակիչ 89-ամյա Վազգեն Դավթյանը:

«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Ստեփանավանի բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: