Սան Անտոնիոյում ճանապարհին լքված բեռնատարում 46 ներգաղթյալի դի է հայտնաբերվել: 16 մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում 4 երեխա կա, գրում է AP-ը:

Քաղաքի աշխատողներից մեկը բեռնատարից օգնության ձայներ է լսել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները սարսափելի տեսարանի են ականատես եղել: Սան Անտոնիոյի քաղաքապետ Ռոն Նիրենբերգն ասել է, որ 46 զոհերը ընտանիքներ էին, որոնք, հավանաբար, փորձում էին «լավ կյանք գտնել»: «Սա ոչ այլ ինչ է, քան սարսափելի մարդկային ողբերգություն»,-ասել է Նիրենբերգը: