Անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ:

Տղամարդը բերման է ենթարկվել, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: