Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղևորը պատուհանից ծխախոտի տուփ էր նետել, իսկ վարորդը մեքենայից իջնելիս ձեռքի պոլիէթիլենային տոպրակն էր գցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պլաստմասսե առարկայի մասնիկներ և մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված: Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել են ապակյա գլանակներ: Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։