«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել է սահմանափակել ռուսական նավթի գները, գրում է Reuters-ը:

Նավթի գների սահմանափակումը կուժգնացնի Ռուսաստանի վրա պատժամիջոցների պատճառով Արեւմուտքի ճնշումը:

«Կա միայն մեկ ելք՝ Պուտինը պետք է խոստովանի, որ Ուկրաինայում իր ծրագրերը հաջողությամբ չեն պսակվի»,-ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը G7-ի եռօրյա գագաթաժողովի եզրափակիչ ասուլիսում:

Գների սահմանափակման գաղափարը ֆինանսական ծառայությունները, ապահովագրությունը նավթային բեռների մատակարարումը կապելու նպատակ ունի:

«Մենք համախոհ երկրներին հրավիրում ենք քննարկել մեր գործողություններին միանալու հնարավորությունը»,-ասվում է «Մեծ յոթնյակի» հաղորդագրության մեջ:

Ռուսական նավթի արտահանման եկամուտներն աճել են մայիսին՝ չնայած ծավալների անկմանը: