Հոլանդիայի դատախազները պահանջում են ցմահ ազատազրկում 5 գանգստերների համար, որոնք մեղադրվում են 6 սպանությունների մեջ, գրում է AP-ը։

Դատախազների հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրյալները մաս են կազմում «լիովին անսկզբունքային մարդասպան կազմակերպության, որն անտարբեր կերպով սպանել է մարդկանց»: 

«Շոկային է, թե ինչպես են կասկածյալները կոդավորված հեռախոսային հաղորդագրություններով կիսվել միմյանց հետ իրենց ուրախությունը հաջող սպանության կապակցությամբ»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ: