ՆԱՍԱ-ն մտադիր է փորձարկել Լուսնի շուրջ նոր ուղեծիրը, որը հույս ունի օգտագործել առաջիկա տարիներին, որպեսզի կրկին տիեզերագնացի ուղարկի Լուսնի մակերես, գրում է AP-ը:

Եթե առաքելության մնացած մասը հաջող անցնի, Capstone CubeSat արբանյակը կդառնա առաջինը, որը կարող է անցնել Լուսնի շուրջ նոր ուղով եւ կենսական կարեւորության  ինֆորմացիա ուղարկել  առնվազն 6 ամիսների   ընթացքում: