Ավանակով ակցիա իրականացրած ցուցարար Սեւադա Ղուկասյանի վերաբերյալ գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։

Նշենք, որ Սեւադա Ղուկասյանը հունիսի 1-ից կալանավորվել է՝ սուտ մատնության մեղադրանքով։ Նա մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել, բայց այն կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել։