Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երեւանի եւ Բաքվի՝ շատ հարցերով, մասնավորապես, սահմանային եւ մաքսային հսկողության հարցով դիրքորոշումները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Դա, անկասկած, բարդ աշխատանք է, սակայն պետք է նշեմ, որ կողմերին հաջողվել է մոտեցնել շատ հարցերով դիրքորոշումները»,-նշեց նա:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ «տվյալ պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային եւ երկաթուղային ենթակառուցվածքների հետագա օգտագործման եւ վերականգնման հետ կապված հարցերի մշակումը»: