ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել արագացնել Կասպից ծովում ելակետային գծերի անցկացման աշխատանքը, գրում է Mehr-ը:

Ելույթ ունենալով Թուրքմենստանում Կասպից ծովի ափամերձ երկրների նախարարական հանդիպման ժամանակ՝ նա ասել է, որ Թեհրանն աջակցում է հնգակողմ մեխանիզմներին, այդ թվում՝ Կասպից ծովում համագործակցության կառույց ստեղծելու Ռուսաստանի վերջին առաջարկին։

Նա նաեւ կոչ է արել արագացնել Կասպից ծովում ելակետային գծերի անցկացման աշխատանքը:  

Նրա խոսքով, Թեհրանն աջակցում է Կասպից ծովի տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ստեղծելու հավաքական մեխանիզմին: