Թուրքիան համաձայնել է աջակցել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:  Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն, գրում է Reuters-ը։ 

Հաղորդվում է, որ Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարները հուշագիր են ստորագրել սկանդինավյան երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին։

«Սա անդամակցության եռակողմ համաձայնագիր է»,-ասել է ՆԱՏՕ-ի աղբյուրը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շուտով հանդես կգա ասուլիսով: