Թուրքիան Շվեդիայից եւ Ֆինլանդիայից ստացել է ցանկալի քայլեր՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությանը համաձայնելու համար:  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գրասենյակից:

«Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր: Երկրները պայմանավորվել են լիարժեք համագործակցել Թուրքիայի հետ ՔԲԿ-ի եւ նրա ճյուղերի դեմ պայքարում։ Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման էմբարգոն կվերացվի, եւ այդ ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի։ Ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկատվության փոխանակման համար կստեղծվի համագործակցության կառուցվածքային մեխանիզմ»,-հայտնել են գրասենյակից: