Ազգային ժողովը, որը նախօրեին ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը, այսօր նոր արտահերթ նստաշրջան է գումարել:

Օրակարգում ընդգրկված է 5 հարց, որոնցից մեկը Գլխավոր դատախազի ընտրության հարցն է, մյուս 4-ը վերաբերում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությանը:

Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցությունն առաջադրել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 16-ին:

Դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար առաջադրված է 3 թեկնածու, որոնցից մեկը պետք է ընտրվի:

Ստորեւ ներկայացնում ենք 4 տեղի համար 3-ական թեկնածուների անունները.

1.            Ռուբիկ Մխիթարյան, Արսեն Նիկողոսյան եւ Արթուր Սարգսյան

2.            Լուսինե Աբգարյան, Կարեն Բատիկյան եւ Սերգեյ Չիչոյան

3.            Հովհաննես Ավագյան, Կարեն Բիշարյան եւ Նելլի Հարությունյան

4.            Լիլիթ Գրիգորյան, Արտակ Կրկյաշարյան եւ Մուշեղ Հարությունյան: