ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գործընթացն աննախադեպ արագ է ընթանում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:

«Առաջնորդները պատմական որոշում կկայացնեն: Առաջնորդները գագաթաժողովի հրավերներ կուղարկեն այդ երկրներին: Հրավերից հետո բոլոր 30 երկրների խորհրդարանները վավերացման գործընթաց կսկսեն»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: