ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ մադրիդյան գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։

Բայդենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կարողանա հետ մղել սպառնալիքները բոլոր ուղղություններում, ինչպես օդում ու ցամաքում, այնպես էլ ծովում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մեծ Բրիտանիան կունենա ամերիկյան F-35 կործանիչների երկու լրացուցիչ էսկադրիլիա։

Միացյալ Նահանգները նաեւ կավելացնի Իսպանիայում տեղակայված ականակիրների թիվը՝ չորսից հասցնելով վեցի։ Գերմանիայում եւ Իտալիայում նախատեսվում է ուժեղացնել նաեւ հակաօդային պաշտպանության ուժերը, ասել է Բայդենը։