ԱՄՆ բանակը կապալառու է ընտրել նոր թեթեւ տանկի կառուցման համար, իսկ General Dynamics Land Systems (GDLS) շահել է Mobile Protected Firepower (MPF) մրցույթը, գրում է  Defense News-ը։ 

Նշվում է, որ ընկերությունը պետք է մատակարարի 26 տանկ՝ 1,14 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ՝ նույն մեքենաներից եւս 70 պատվիրելու հնարավորությամբ։ 

Հաղորդվում է, որ մրցույթի շրջանակում ցուցադրության համար GDLS-ի կողմից արտադրված 12 նախատիպերից ութը կարդիականացվեն եւ կփոխանցվեն զորքերին։ Առաջին սերիական MPF-ների մատակարարումները պետք է սկսվեն օգոստոսին, իսկ տանկերի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2025 թվականին: