Ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելու, ինչպես նաև հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով հունիսի 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 178 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարող 20 անձ։ Բացի այդ, պարեկների աչալուրջ ծառայության շնորհիվ բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, ինչպես նաև հայտնաբերվել են սառը զենքեր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել անձինք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։