Հունիսի 23-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։

Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Հանգամանքները պարզվում են։