Հայաստանի դատախազությունը չպետք է կալանքի տակ վերցնի բոլոր նրանց, որոնց մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, նոր գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հունիսի 29-ին ասել է պաշտոնի միակ թեկնածու, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Կալանավորումը քննության փուլում, ըստ նրա, պատիժ չէ, այլ խափանման միջոց։ Ընդ որում՝ ոչ միակ։ Թեկնածուի կարծիքով՝ սխալ է կարծել, թե քննությունը կալանավորումից հետո անպայման ավելի արդյունավետ է դառնալու։ «Այնինչ, գլխավոր հարցը, որը տալիս է հանրությունն ամենաաղմկալի գործերի վերաբերյալ, այն է, թե ինչու հետաքննվողին չեն կալանավորել։ Սրանից հետեւում է, որ պետական մեղադրանքի համակարգն այնքան անարդյունավետ է, որ դատախազությունը եւ քննչական մարմիններն ի վիճակի չեն վարել գործը, եթե դրա գործող անձը կալանքի տակ չէ։ Իհարկե, ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ կասկածյալը կարող է խանգարել քննությանը կամ թաքնվել։ Սահմանված են հստակ եւ հասկանալի նախադեպեր, որոնք թույլ են տալիս որոշել, թե որ դեպքերում է կալանքը որպես խափանման միջոց արդարացված։ Իսկ մնացած դեպքերում կալանավորումն ինքնանպատակ չէ»,- նշել է Վարդապետյանը։