ԱԺ-ում հունիսի 29-ին նոր գլխավոր դատախազի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Քվեարկությունը սկսվել է ժամը 16:00-ին եւ կշարունակվի մինչեւ 17:00-ն: Ընդդիմությունը շարունակում է բոյկոտել Ազգային ժողովի աշխատանքները.