Ադրբեջանն ու Պակիստանը մտադիր են ընդլայնել կապերը ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը չորեքշաբթի հանդիպել է մեր երկրում պաշտոնական այցով գտնվող պատվիրակության հետ՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, օդային մարշալ Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորությամբ։ Այցի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջեւ կապերը ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: