Նորվեգիան երեք համազարկային կրակի ռեակտիվ համակարգ կփոխանցի Ուկրաինային ԱՄՆ-ի համանման որոշումից հետո:

Նվիրատվությունը հնարավոր է դարձել Նորվեգիայի եւ Միացյալ Թագավորության սերտ համագործակցության շնորհիվ, ասվում է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամի հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «կատարելագործված հրթիռային համակարգեր եւ զինամթերք կտրամադրի», քանի որ նրա պատերազմը Ռուսաստանի հետ շարունակվում է։