Երեւանում, այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 14։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի 48/1 տան մոտակայքում բանվորները ջրագիծ փորելիս ռումբի նմանվող կասկածելի իր են հայտնաբերել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ԱԻՆ սակրավորական խումբը, ինչպես նաև Արաբկիրի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի թիվ 2 խմբի հրշեջ փրկարարները:

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները:

Սակրավորները կասկածելի իրը տեղափոխեցին անվտանգ վայր՝ հետագա ոչնչացման համար։