Շվեդիան եւ Ֆինլանդիան «զգալի» ներդրում կունենան ՆԱՏՕ-ի դաշինքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է AP-ն։

Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են «միասնության եւ ուժի ազդանշան ուղարկելու կարեւորությունը» «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման» ֆոնին։

Մակրոնը բարձր է գնահատել Թուրքիայի հետ ձեռք բերված գործարքը, որը համաձայնել է վերացնել իր վետոն Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցության հարցում։

Զրուցակիցները քննարկել են նաեւ ուկրաինական հացահատիկի արտահանումը թույլ տալու հնարավորություններ գտնելու անհրաժեշտությունը։ Նրանք պայմանավորվել են շարունակել համակարգումը եւ աշխատել ՄԱԿ-ի հետ՝ Օդեսայի նավահանգստի եւ Սեւ ծովում ծովային շարասյունների անվտանգության ապահովման համար պայմանների հասնելու համար։