Հնդկաստանի կառավարությունը պահանջել են սոցցանցերից անհապաղ հեռացնել քոնթենթը, որը խրախուսում, փառաբանում կամ արդարացնում է հինդիկ դերձակի սպանությունը:

Հնդիկ տղամարդը սպանվել էր իր արհեստանոցում Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում, մաչետներով երկու մահմեդական տղամարդ ստանձնել են պատասխանատվությունը սպանության համար, ինչը սրել է լարվածությունն այդ տարածաշրջանում:

Էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ քոնթենթի հեռացումն անհրաժեշտ է «հասարակական կարգի խաթարումը կանխելու, ինչպես նաեւ հասարակական խաղաղությունը ու համերաշխությունը վերականգնելլու համար»:

Միջադեպը տեղի էր ունեցել 2022 թ. հունիսի 28-ին Ռաջաստան նահանգի Ուդայպուր քաղաքում։ Միջադեպի նախօրեին մի հնդիկ, ով որպես դերձակ էր աշխատում, սոցցանցերում գրառում էր հրապարակել՝ ի պաշտպանություն «Բհարաթիա Ջանատա» կուսակցությունից hեռացված անդամ Նուպուր Շարմայի։ Քաղաքական գործիչը հեռացվել էր այն բանից հետո, երբ հեռուստաբանավեճի ժամանակ վիրավորական արտահայտություններ է արել Մուհամեդ մարգարեի հասցեին:

Գրառման հրապարակումից մի քանի օր անց Բհիլվարայից 38-ամյա Ռիազ Աթթարին եւ Ուդայպուրից 39-ամյա Ղոս Մուհամմեդը հարձակվել էին տղամարդու վրա եւ կտրել նրա գլուխը։ Դրանից հետո արմատականները սպանության տեսանյութը տարածել էին WhatsApp-ում։
Գլխատման հաջորդ օրը Նուպուր Շարման պատմել էր, որ սպառնալիքներ էր ստացել, որ ինքն ու իր ընտանիքը դերձակ Կանհայու Լալի նույն ճակատագրին կարժանանան:

Կասկածյալներն այժմ կալանքի տակ են։ Հնդկաստանի իրավապահ մարմինները ստուգում են մարդասպանների հնարավոր կապը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ: