Անցյալ տարի թուրքական դատարանները 16161 մարդու են դատապարտել երեխաների նկատմամբ սեռական բռնության համար, գրում է Birgün թերթը՝ վկայակոչելով արդարադատության նախարարության տվյալները։

2021 թ. դատարանները վճիռ են կայացրել 29822 գործով, ինչը 33 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 6992 գործով արդարացման դատավճիռ է  կայացվել։

Վերջին տարիներին Թուրքիայում աճել են սեռական հանցագործությունները երեխաների նկատմամբ։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հետազոտության համաձայն՝ 2014-2017 թթ. սեռական բռնության է ենթարկվել ընդհանուր 59284 երեխա։ Բռնության ենթարկված երեխաների ճնշող մեծամասնությունն աղջիկներ էին, սակայն նրանց թվում կար նաեւ 7466 տղա: