Չինական տիեզերանավը պատկերների տվյալներ է ստացել, որոնք ընդգրկում են ամբողջ Մարսը, այդ թվում՝ դրա հարավային բեւեռի պատկերները, անցյալ տարվա սկզբից ի վեր մոլորակի շուրջ 1300 թռիչքից հետո:

Չինական Tianwen-1-ը հաջողությամբ Կարմիր մոլորակ էր հասել 2021 թ. փետրվարին իր առաջին առաքելության ժամանակ։ Դրանից հետո ռոբոտացված ռովերը տեղակայվել էր մոլորակի մակերեսին:

Տիեզերքից արված նկարների թվում են Մարսի հարավային բեւեռի առաջին չինական լուսանկարները, որտեղ գտնվում են մոլորակի գրեթե բոլոր ջրային պաշարները։

2018 թ. Եվրոպական տիեզերական գործակալության ուղեծրային զոնդը ջուր էր հայտնաբերել մոլորակի հարավային բեւեռում սառույցի տակ։

Ստորերկրյա ջրերի հայտնաբերումն առանցքային է մոլորակի՝ կյանքի համար պոտենցիալը որոշելու, ինչպես նաեւ մարդու ցանկացած հետախուզման համար մշտական ​​ռեսուրս ապահովելու տեսանկյունից:

Tianwen-1-ի մյուս պատկերները ներառում են 4000 կիլոմետրանոց Valles Marineris կիրճի եւ հարվածային խառնարանների լուսանկարները Մարսի հյուսիսում գտնվող բարձրլեռնային գոտում, որը հայտնի է որպես Arabia Terra: