Այսօր՝ ժամը 10:10–ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տնակում դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանները տարածքը սահմանազատել են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: