Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում, փոխանցում է AP-ն։

Անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարեց Կնեսետը ցրելու մասին այս աշնանը նախատեսված ընտրություններից առաջ, սակայն այն լուծարելու համար անհրաժեշտ քվեարկությունը ձգձգվում է ընդդիմության հետ տարաձայնությունների պատճառով։

Բենեթի գրասենյակը հայտնել է, որ տեղեկացրել է իր աջակողմյան «Յամինա» կուսակցության անդամներին, որ չի առաջադրվելու հաջորդ ընտրություններում, որոնք սպասվում են հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ Յաիր Լապիդի գլխավորած ժամանակավոր կառավարությունում, ով ներկայումս արտաքին գործերի նախարարն է: