Աշխաբադում Կասպից ծովի գագաթաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էբրահիմ Ռաիսիի երկկողմ հանդիպումը։

Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունները խորը եւ ռազմավարական բնույթ են կրում:

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք քաղաքական համագործակցության, անվտանգության հարցերի շուրջ, աշխատում ենք այնպիսի թեժ կետերում, ինչպիսին Սիրիան է։ Մենք հաստատ խոսելու բան ունենք, շատ ուրախ եմ ընձեռված հնարավորության համար: Իսկ մեր զրույցի սկզբում կխնդրեի Ձեզ փոխանցել Ձեր բարեմաղթանքներն Իրանի հոգեւոր առաջնորդ պարոն Խամենեիին»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի աճել է 81 տոկոսով, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ եւս 31 տոկոսով։

Իր հերթին Ռաիսին նշել է, որ ոչինչ չի կանգնեցրել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, և նրանց ոչինչ չի կանգնեցնի։ «Մեր կամքն այն է, որ մենք զարգացնենք մեր երկկողմ կապերը։ Սա ուղղակի շատ հստակ ուղերձ է մեր պատասխանատու պաշտոնյաներին, որ այն որոշումը, որը մենք կայացրել ենք Մոսկվայում, իհարկե, գործնականում կվերածվի։

Իր հերթին Ռաիսին նշել է, որ ոչինչ չի կանգնեցրել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, եւ դրանք ոչինչ  չի կանգնեցնի։ «Մենք ցանկանում ենք զարգացնել մեր երկկողմ կապերը։ Դա շատ հստակ ուղերձ է մեր պատասխանատու անձանց առ այն, որ որոշումները, որը մենք կայացրել ենք Մոսկվայում, իհարկե, իրականություն կդառնան:

Սիրիայում եւ այլ ուղղություններում համագործակցության մեր փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք առաջ շարժվելու քայլեր ձեռնարկել, որոնք օգուտ կբերեն մեր երկու երկրներին, մեր ժողովուրդներին, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին։ Ռուսաստանի Դաշնությանը մեր հայացքը ռազմավարական է, եւ ես կարծում եմ, որ այդ ռազմավարական հայացքը պետք է առաջ տանել տարբեր ուղղություններով։ Իրանի Իսլամական Հանրապետությունում բացարձակ կամք կա, որպեսզի համաձայնությունները, որոնք մենք ձեռք ենք բերել տնտեսության, առեւտրի եւ այլ ոլորտների՝ ավիատիեզերական, գիտության, տեխնոլոգիաների, զարգացման մասով եւ երկու երկրների ձեռք բերած եւ բանակցած պայմանավորվածությունները հետագա մշակում ստանան եւ անպայման իրականացվեն: Ոլորտներից մեկը, որի մասով մենք կարող ենք համագործակցել, իհարկե, Կասպից ծովին վերաբերող ոլորտն է։ Մենք կարող ենք համագործակցել Կասպից ծովում տրանսպորտի, տարանցման, ինչպես նաեւ Կասպից ծովի հետ կապված այլ հարցերի շուրջ. նկատի ունեմ ձկնորսությունը, զբոսաշրջությունը եւ բոլոր մյուս, տարբեր ուղղություններում, որոնք առհասարակ վերաբերում են Կասպից ծովին։ Մենք այդհարցերի շուրջ կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել եւ տեղափոխել դրանք գործնական հարթություն։ Դա կօգնի Կասպից ծովի պահպանմանը, ինչպես նաեւ դրա ռացիոնալ օգտագործմանը»,- ասել է Ռաիսին։