Հունիսի 29-ի երեկոյան, Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով, ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված բնակավայրերում պոկվել են մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքները, վնասվել էլեկտրալարերը, այգիներն ու բերքատու ծառերը։

Հասցված վնասների ընդհանուր չափը ճշտվում է։