Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն աննշան նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,4 դոլարով կամ  0,08 տոկոսով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1815,75  դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,27 տոկոսով՝ մինչեւ մեկ ունցիայի դիմաց 20,683 դոլար։