Վայոց Ձորի մարզում, այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 29-ամյա Հենրիկ Սողոմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111.2 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։