Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում հաստատեց «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով, որ նախագիծը ունի նպատակ՝«Փարիզ-2024»  33-րդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու,և լավագունս մասնակցությունը ապահովելու 2022, 2023 թվականների  Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, ինչպես նաև 2023 և 2024 թվականի վարկանիշային մրցաշարերին՝ անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստ հատկացնել հիշյալ անձանց, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել մշակել սպորտային նպաստի հատկացման կարգը:

Ծրագիրը շարունակվելու է մինչև 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ավարտը՝ հիմք ընդունելով «Փարիզ-2024» 33-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականների նախապատրաստությունը՝ ֆեդերացիաների 2022, 2023 թվականների օրացուցային պլաններով նախատեսված աշխարհի,  Եվրոպայի առաջնություններին  և 2023, 2024 թվականների վարկանիշային  մրցաշարերին Հայաստանի հավաքականների մասնակցություն: