Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 1 մլրդ ֆունտ ստեռլինգ (12 մլրդ դոլար) կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացրել է վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը։

«Բրիտանական զենքը, տեխնիկան եւ պատրաստությունը կձեւափոխեն Ուկրաինայի պաշտպանությունը»,- գրասենյակի փաստաթղթում մեջբերվել են Ջոնսոնի խոսքերը։ Վարչապետը նաեւ խոստացել է «լիովին աջակցել ուկրաինացի ժողովրդին», որպեսզի երաշխավորի, որ Ռուսաստանը «կպարտվի Ուկրաինայում»։

Օգնության նոր փաթեթում կլինեն ՀՕՊ համալիրներ, անօդաչու թռչող սարքեր եւ ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն սարքավորումներ։ Փաստաթղթում նշվել է, որ բրիտանական նախաձեռնությունը ոչ միայն կօգնի Կիեւին, այլեւ «կաջակցի Միացյալ Թագավորության բարգավաճող պաշտպանական ճյուղին»։

Բրիտանական ընկերությունը կստանա Կիեւի համար 100 մլն ֆունտ (120 մլն դոլար) արժողությամբ անօդաչուների պատվեր։

Ուկրաինային բրիտանական ռազմական օգնության ընդհանուր ծավալը ներկա պահին հասել է 2,3 մլրդ ֆունտի (2,8 մլրդ դոլար)։