Հայ երեսփոխաններ, պետական ու քաղաքական գործիչներ, անչափ խնդրում եմ զուսպ եղեք, պատեհ, անպատեհ դատողություններ մի արեք տարածքների պատմական պատկանելության և իրավական առանցքային հարցերի շուրջ: Հասկանալի է, որ հակված եք հանձնելու ու զիջելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր,  արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյւանը:

Նա նաեւ նշել է. «Հաջորդ սերնդին մի զրկեք արժանապատիվ, խելամիտ որոշումներ կայացնելու և գործելու տարրական հնարավորությունից:

Վերջապես, դուք ոչ պատմության, ոչ էլ իրավագիտության գիտակ չեք, ինչը բազմիցս է միանշանակ բացահայտվել, իսկ իբր թե տվյալ իրավիճակն արդարացնելու համար պնդումներ անելը չի սահմանափակվելու ներկա զարգացումներով, այլ գործելու է բումերանգի օրենքը ....»։