ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այլեւս չի մեղադրվում Նյու Յորքի դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով դատավորի վճռին։

«(Նյու Յորքի գերագույն դատարանի դատավոր) Էնգորոնը հայտարարել է, որ քննել է լրացուցիչ փաստաթղթերը, որոնք ներկայացրել էր Թրամփը, եւ գլխավոր դատախազի գրասենյակը համաձայնել է, որ պահպանվել են (անհարգալից վերաբերմունքի) չեղարկման պայմանները»,- նշվել է հաղորդագրությունում։

Դատավորի որոշման համաձայն՝ Սպիտակ տան նախկին ղեկավարի վճարած 110 հազար դոլարը կպահվի դեպոզիտային հաշվում՝ մինչեւ բողոքարկման գործընթացի ավարտը։

Ավելի վաղ Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր էր ճանաչել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Դատարանը նաեւ պարտավորեցրել էր նրան վճարել օրական 10 հազար դոլար, եթե հրաժարվի ներկայացնել փաստաթղթեր՝ իր Trump Organization ընկերության ենթադրվող հանցագործությունների հետաքննության շրջանակում։