ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը պետք է հանդիպեին հունիսի 27-28-ին, բայց հանդիպումը տեղի չի ունեցել։

«Դրանից առաջ էլ ունեինք պայմանավորված օր, բայց  հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, թե  տեղեկություն ունեն, որ ապագայում հնարավոր է՝ լինի այդ հանդիպումը։