Ես չեմ մեկնաբանելու անօրինական արված որևէ ձայնագրություն. անօրինական, անբարոյական ձեւով արված այդ ձայնագրությունը ավելի վնաս հասցրեց ձայնագրություն անողին. հիմա ով գնա հետը հաց ուտի, մտածելու է՝ իրեն ձայնագրում է: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի խոսակցության հայտնի ձայնագրությանը:

«Ես բարձրաստիճան պաշտոնյա եմ, եթե սկսեմ դա մեկնաբանել, հվաղը կարող են մեկ այլ անօրինական ձայնագրություն ասել՝ մեկնաբանեք: Կհավատա՞ք՝ ես չեմ լսել ձայնագրությունը: Ես տեսել եմ վերնագիրը ու չեմ լսել ու չեմ լսելու այդպիսի բաները: Կան իրավապահներ, կլինի ինչ-որ բան, ես քաղաքական գնահատական կտամ, բայց հիմա չեմ լեգիտիմացնելու մի ձայնագրությունը, երբ գնացել է մարդու հետ հաց կիսելու ու ձայնագրել է: Ես էլ պետք է մեկնաբանեմ այդ ստոր քա՞յլը»,-ասաց նա: