Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայրերին հորդորել է որդիներին ամուսնության դրդել, տեղեկացրել է Somerset Live-ը։

Ֆրանցիսկոսն այդ մասին ասել է Հռոմում Ընտանիքներիմիջազգային հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում՝ նվիրված ընտանեկան աժեքների պահպանմանը։

«Մենք այնքան շատ երիտասարդներ ենք տեսնում, որոնք ամուսնանալու քաջություն չունեն, նրանց մայրերը հաճախ ասում են ինձ. «Մի բան արեք, խոսեք որդուս հետ, որը չի ամուսնանում եւ 37 տարեկան է»։ Բայց, տիկին, մի արդուկեք նրա վերնաշապիկը, առաջին քայլն արեք՝ նրան տնից դուրս ճանապարհելով, թույլ տվեք, որ հեռանա հարազատ բնից»,- ասել է հովվապետը։

Նա նաեւ երիտասարդ տղամարդկանց հորդորել է «չընթանալ հեշտ ճանապարհով» եւ դժվար պահերին չվերադառնալ մայրիկների մոտ։