Մյանմայում, Թմրանյութերի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում, իշխանությունները հրապարակայնորեն այրել են թմրանյութերի հսկայական քանակություն, տեղեկացրել է Bangkok Post-ը։

Ցուցադրական այրումը կազմակերպվել էր 2022թ. հունիսի 26-ին Մանդալայի շուկայում (Շան նահանգ)։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ շրջանը Հարավարեւելյան Ասիայում մետամֆետամինի արտադրության առաջատարն է։

Վերլուծաբան Դեւիդ Մեթիսոնի կարծիքով՝ թմրանյութերի մի ամբողջ լեռան հրապարակային այրումը իշխանությունների փորձն է՝ ձեւացնելու, թե երկիրն ակտիվորեն պայքարում է արգելված նյութերի արտադրման եւ վաճառքի դեմ։

«Զինվորականները ձեւացնում են, թե լուրջ են վերաբերվում թմրանյութերի վերացմանը, իսկ Արեւմուտքը ձեւացնում է, թե հավատում է նրանց»,- ասել է նա։