Վիեդոախաղերի մշակման անկախ Bit Planet Games ստուդիան հրապարակել է PlayStation VR 2 վիրտուալ իրականության սաղավարտի առաջին լուսանկարը։ Այս մասին հայտնել է VGC պարբերականի կայքը:

Լուսանկարների հրապարակումից բացի մշակողները նաեւ նշել են, որ սարքի վրա աշխատել են առնվազն վեց ամիս: Չհրապարակման պայմանագրի խախտման մասին բաժանորդներից մեկի հարցին ի պատասխան Bit Planet Games-ում նշել են, որ լուսանկարների հրապարակման արգելքի ժամկետը լրացել է վեց ամիս առաջ։

Արտաքինից նորույթը քիչ է տարբերվում սաղավարտի առաջին տարբերակից։ Կարելի է նշել, որ սարքի դիզայնն ավելի ֆուտուրիստական ​​եւ հետեւաբար մինիմալիստական է դարձել։ Այնուամենայնիվ, PlayStation VR 2-ի հիմնական տարբերությունները բնութագրերի մեջ են:

Նոր սաղավարտը OLED դիսփլեյներ կստանա՝ 2000 x 2040 պիքսել թույլատրությամբ եւ 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Բացի այդ, մոնիտորները կցուցադրեն պատկերը 4K-ով եւ HDR-ով, իսկ ոսպնյակների դիտման անկյունը կլինի 110 աստիճան։

Թե կոնկրետ երբ Sony-ն սաղավարտը վաճառքի կհանի, հայտնի չէ: